26.11.2024
Մի՛ վախեցեք Բելառուսի ներկայացուցչից. Լուկաշենկոն զարմանում է, թե ինչու է ՀՀ-ն դեմ
prev Նախորդ նորություն

Զուրաբիշվիլին էական փոփոխություներ է պլանավորում նախագահի վարչակազմում

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին իր պաշտոնակալման արարողությունից հետո էական փոփոխություներ է պլանավորում նախագահի վարչակազմում:


«Վերակազմում անկասկած լինելու է: Գալիսի է նոր նախագահ, վարչակազմն ամբողջությամբ վերցված կրճատվում է, ինչը ես միանգամայն անհրաժեշտ եմ համարում, քանի որ այս երկրում չպետք է լինեն ավելորդ ծախսեր կամ անձնակազմ: Բայց այն մարդիկ, որոնք անհրաժեշտ կլինեն արդյունավետության համար, աշխատելու են: Կլինի վերակազմում, մրցույթ, եւ օրենքն ամբողջությամբ կպահպանվի: Դա գլխավորն է»,- նշել է Զուրաբիշվիլին:


Ավելի վաղ նա հայտնել է, որ իր ապագա վարչակազմի անդամներին կներկայացնի գալիք շաբաթվա ընթացքում: Այսօրվա դրությամբ հայտնի է, որ նախագահի վարչակազմը կգլխավորի Լաշա Ժվանիան՝ Պատրիարքի բարեգործական հիմնադրամի ղեկավարն ու Զուրաբիշվիլիի նախկին տեղակալը, երբ նա գլխավորում էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Բացի վերակազմումից, պլանավորվում է նախագահի աշխատավայրի տեղափոխում: