23.04.2025
Զարիֆ. ԱՄՆ-ը զենքով «ողողել է» Մերձավոր Արևելքը
prev Նախորդ նորություն

Թուրքիան հիասթափված է Սաուդյան Արաբիայի մերժումից

Թուրքիան հիասթափված է, որ Սաուդյան Արաբիան հրաժարվում է հանձնել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կասկածյալներին՝ տեղեկացնում է Reuters-ը։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ այժմ միջազգային հանրության շահերից է բխում միջազգային դատարաններում Խաշոգջիի գործի բացահայտումը։

Անցյալ շաբաթ Թուրքիան Սաուդյան Արաբիայի արքայազնի երկու նախկին օգնականների ձերբակալության վճիռ էր կայացրել, սակայն Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը մերժել էր Թուրքիայը հայցը՝ հայտարարելով, որ թագավորությունն իր քաղաքացիներին չի հանձնում։


 

SPV-ն մոտ ժամանակներս կգործադրվի. Մոգերինի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան