22.04.2025
Թուրքիան հիասթափված է Սաուդյան Արաբիայի մերժումից
prev Նախորդ նորություն

SPV-ն մոտ ժամանակներս կգործադրվի. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը՝ SPV-ն մոտ ժամանակներս կգործադրվի:


Բրյուսելում եվրոպական երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտին նա տեղեկացրել է Իրանի հետ համագործակցության համար ֆինանսական մասնավոր մեխանիզմը պատրաստ լինելու մասին:


Մոգերինին ընդգծել է, որ Իրանի հետ ֆինանսական համագործակցության համար Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմ կամ SPV-ն մինչև ընթացիկ ամսվա վերջ գործադրման կհանձնվի. «ՀԳՀԾ-ի պահպանման հարցում եվրոպական երկրների ԱԳ նախարարները համակարծիք են: Իրանը հավատարիմ է եղել իր ստանձնած բոլոր պարտավորություններին և ԱԷՄԳ-ն 14 իրարահաջորդ զեկույցներում հաստատել է այս հավատարմությունը»,- նկատել է Մոգերինին:


Մոգերինին նաև ընդգծել է. «Պարտավորություն ենք ստանձնել առ այն, որ Իրանը պիտի օգտվի պատժամիջոցների չեղարկման առավելություններից, նույնիսկ նրանից հետո երբ ԱՄՆ-ն որոշեց կրկին պատժամիջոցներ գործադրել Իրանի դեմ»:


 

Սիրիա է վերադարձել 1,5 մլն մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան