22.04.2025
Վրաստանում առկա է երեք ճգնաժամ՝ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական. Վաշաձե
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն առաջին տեղում է Վրաստանին նավթամթերք մատակարարող երկրների թվում

Ռուսաստանն առաջինն է Վրաստանին նավթամթերք (բենզինային եւ դիզելային վառելիք) մատակարարող երկրների շարքում. հունվարից մինչեւ հոկտեմբեր ՌԴ-ից ներմուծվել է ավելի քան 241 հազար տոննա նավթամթերք:


Այսպիսով՝ ընթացիկ տարում Ռուսաստանը գերազանցել է Ռումինիային, որը երկար տարիներ նավթամթերքների խոշորագույն մատակարարն էր: Ռուսական նավթամթերքի բաժինը վրացական շուկայում կազմել է ներմուծված արտադրանքի ընդհանուր քանակի 26,5 տոկոսը:


Ընդամենը 10 ամսվա ընթացքում Վրաստանը ներմուծել է 901 հազար տոննայից ավելի նավթամթերք, ինչը 26,4 հազար տոննայով ավելի է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Ադրբեջանի ու Բելառուսի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը բարձր մակադրակի վրա է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան