22.04.2025
Վազիանիի ռազմակայանն անհրաժեշտ է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Հրվ. Կովկաս ուժերն արագ տեղափոխելուն
prev Նախորդ նորություն

Վրաստանում առկա է երեք ճգնաժամ՝ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական. Վաշաձե

Ընդդիմադիր կուսակցություների միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Կասպիում կայացած հանրահավաքում ասել է, որ քվեարկության երկրորդ փուլում քաղաքացիները կգան ընտրական տեղամասեր ու կհրաժարվեն կոռուպցիայի, բռնության ու բնակչության ահաբեկման քաղաքականությունից, որն իրականացնում են իշխանությունները:


«Այսօր Վրաստանն իրոք պետք է փրկել: Չկա մի մարդ, որը չունենա աղետալի տնտեսական, սոցիալական ու այլ խնդիրներ: Դրա հետ մեկտեղ երկիրը միաժամանակ երեք ճգնաժամ է ապրում՝ քաղաքական, սոցիալական ու տնտեսական, մինչդեռ մեր կառավարությունն ասես այս աշխարհից չէ»,- հավելել է Վաշաձեն:


Վաշաձեն նաեւ բացառել է, որ եթե ընտրություններում հաղթի միավորված ընդդիմությունը, իշխանության կվերադառնան հին դեմքերը, եւ նշել է, որ հասարակությունը «երիտասարդ, որակյալ կադրեր» է ցանկանում:

Ռուսաստանն առաջին տեղում է Վրաստանին նավթամթերք մատակարարող երկրների թվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան