21.04.2025
ՌԴ հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Թուրքիան հույս ունի, որ 2019-ին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի

Թուրքիան հույս ունի, որ 2019 թվականին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի, այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը:


Նա նշել է, որ այս տարի Թուրքիան ընդունել է շուրջ 6 մլն զբոսաշրջիկ և իրենք հույս ունեն, որ այդ թիվը մոտ ապագայում է՛լ ավելի կաճի:


«2019-ը մշակույթի և զբոսաշրջության տարի է հայտարարվել Ռուսաստանի ու Թուրքիայի համար: Ես հույս ունեմ, որ վիզային ռեժիմը կչեղարկվի ու Թուրքիայի քաղաքացիները կայցելեն Ռուսաստան», - ասել է փոխնախարարը:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Արցախի և Ադրբեջանի սահմանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան