ՌԴ հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է. Տոնոյան
Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է: Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները մատակարարումների հարցով: Պայմանագիրըկնքված է: Մատակարարման հետ կապված կան որոշ բանակցություններ, որոնք հիմա ընթանում են»,- ասաց Տոնոյանը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մատակարարվեիք սպառազինությունը մասամբ է արտադրված:
Նա նաև հավելեց, ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը: Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը մտադի՞ր է նոր վարկ վերցնել, Տոնոյանն ասաց. «Այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը»:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից է լինելու այն: «Ոչ միայն, ոչ միայն ֆինանսական կառույցներից»,- ասաց Տոնոյանը:
Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարվա բյուջեով 45 մլրդ դրամ է նախատեսել եղած և հնարավոր վարկերի մարմանը տրամադրելու համար: