24.04.2025
Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլյան հռչակագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

Մարգվելաշվիլին կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել նախագահական ընտրություններին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին՝ նշելով, որ դա շատ կարևոր է երկրի ժողովրդավարական գործընթացների համար, գրում է apsny.ge-ն:


Մարգվելաշվիլիի խոսքով՝ առաջին փուլում բավականին ակտիվ ու մրցակցային ընտրությունների անցկացումը ժողովրդավարության վառ ցուցիչներից է, և այդ ամենն արտահայտվել է նրանով, որ Վրաստանն այժմ գնում է դեպի ընտրությունների երկրորդ փուլ:


«Կոչ եմ անում բոլորին ակտիվ մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Դա շատ կարևոր է մեր ժողովրդավարական գործընթացների համար: Այս ընտրություններում պետք է է՛լ ավելի խորանա Վրաստանի քաղաքացու այն զգացողությունը, որ հենց ինքն է քաղաքական ինստիտուտների, այս կամ այն քաղաքական ուժի հաջողության կամ պարտության որոշողը», - ասել է գործող նախագահը:


Նա նաև կոչ է արել միջազգային ու տեղական դիտորդներին իրենց ակտիվ ներկայությունն ապահովել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:


 

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի արցախա-ադրբեջանական շփման գծի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար