Պեսկովը՝ Պուտինի և այլ ղեկավարների միջև հարաբերությունների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինի և որևէ այլ երկրի առաջնորդի միջև եղած քիմիան չի ստիպի նրան անտեսել երկրի պետական շահերը, հայտնում է ռուսաստանյան Lenta.ru-ն:
«Ես չգիտեմ՝ որքան կարող է լինել քիմիան երկների ղեկավարների միջև, այն դժվար չափելի է: Սակայն ոչ մի քիմիա չի ստիպի նախագահին ստորադասել ՌԴ ազգային շահը», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, վարչապետի կարգավիճակում Պուտինը մտերիմ հարաբերություններ է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերի հետ, սակայն դա նրան չի խանգարել կոշտ դիրքորոշում ունենալ ինչպես միջազգային, այնպես էլ երկու երկրի հարաբերությունների հետ կապված հարցերի շուրջ:
Պեսկովը նաև խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հարաբերություններից: Ըստ մամուլի քարտուղարի, երկու երկրի առաջնորդը «դեռևս չեն կարողացել զգալ միմյանց»: