20.04.2025
Foreign Policy. Փաշինյանը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան
prev Նախորդ նորություն

«Էմոցիոնալ» Արթուր Վանեցյանի խոստովանությունը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը զուգահեռ

ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ընդամենը մեկ անգամ է եղել, որ խոսի ոչ  թե փաստերով, այլ էմոցիաներով: Սակայն այս պարագայում կարևոր է ոչ թե թե ինչ էմոցիաներ, այլ ում մասին խոսելիս են այդ էմոցիաները արտահայտվել:


«Առաջիկայում ԱԱԾ–ն կհրապարակի տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ու «Կոնգրես» հյուրանոցի կապի մասին: Այսուհետ ես խոսելու եմ միայն փաստերով: Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը եւ փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի, սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։ Փաստեր եղել են, սակայն ոչ ամբողջական»,– հայտարարեց նա:


Հիշեցնենք, որ հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում:


Ուշագրավ է, որ Վանեցյանը, որ դեռ օրեր առաջ խոստացել էր հրապարակել ԱԱԾ բացահայտումները երկրորդ նախագահի ահռելի ունեցվածքի մասին, փաստացի այսօր խոսում է էմոցիոնալ հարցին մոտենալու մասին, ինչը զուգադիպեց Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության հետ, որում նախկին նախագահը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին ու վարչապետ դառնալու հավակնություններ չունի:


 

Կառավարությունը հավանություն տվեց ընտրական օրենսդրության բարեփոխումների փաթեթին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար