23.11.2024
ГАЗ-ը նախատեսում է Ադրբեջանում ավտոմոբիլային գործարան կառուցել
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հռետորաբանությունը չի համապատասխանում Ալիևի հետ զրույցի ոգուն. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ֆրանկոֆոնիայի բացման և ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հնչել են կեղծ հայտարարություններ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Նման հռետորաբանությունը չի համապատասխանում Դուշանբեում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցի ոգուն: Այդ մասին ասվում է Ադրեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում. հայտնում է haqqin.az-ը:


Ըստ երկրի ԱԳՆ-ի, եթե Փաշինյանը ցանկանում է ճշմարտացի լինել, ապա պետք է ընդունի հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, ովքեր ստիպողաբար լքել են իրենց տները:


Նշվում է նաև, որ նպատակաուղղված կեպով Արցախի ժողովուրդ անվանելով հայկական համայնքը, Փաշինյանը աչք է փակում «ադրբեջանական համայնքի էթնիկ զտումների վրա»:


Մեկնաբանությունում նաև կրկնվում է հին երգը «օկուպացված տարածքներից հեռանալու» մասին: