Մշակվել է քվեաթերթիկների 80 տոկոսը. «Իմ քայլը» դաշինքը հավաքում է ձայների 80,8%
Երեւանի ավագանու ընտրությունների առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը: Այս պահին մշակվել է քվեաթերթիկների 79,45 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 389-ի տվյալները): ԿԸՀ-ն առցանց ռեժիմով ամփոփում է քվեարկության արդյունքները:
Համաձայն ԿԸՀ տվյալների, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 80,8% (237731 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 7,02 տոկոս (20639 ձայն)։ Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5,08 տոկոս ձայներով (14938 ձայն): 4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,67 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,43 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: