Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը

313

Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 20։00-ի դրությամբ կազմել է 43,65 տոկոս (370 323)։ Նման տվյալներ է ներկայացրել ԿԸՀ-ն։


Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը՝ ըստ վարչական շրջանների



Աջափնյակ - 45,64 տոկոս,


Ավան – 46,49 տոկոս,


Արաբկիր – 43,36 տոկոս,


Դավթաշեն – 46,92 տոկոս,


Էրեբունի – 40,38 տոկոս,


Կենտրոն- 42,83 տոկոս,


Մալաթիա-Սեբաստիա - 42,22 տոկոս,


Նոր Նորք – 44,52 տոկոս,


Նորք Մարաշ – 47,01 տոկոս,


Նուբարաշեն – 45,38 տոկոս,


Շենգավիթ – 44,48 տոկոս,


Քանաքեռ –Զեյթուն 42,81 տոկոս:


Այսպիսով ամենաակտիվը Նորք Մարաշ վարչական շրջանների բնակիչներն են եղել, իսկ ամենապասիվը՝ Էրեբունի վարչական շրջանի բնակիչները:


Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 40․99 տոկոսը (345226)։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...