25.11.2024
Ներխուժել և ջարդուփշուր անել. ԲՀԿ շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է պասիվություն նկատվում Երեւանի ընտրություններին. բացատրում է Փաշինյանը (վիդեո)

Համաձայն վիճակագրության, նախորդ տարի տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունը 1-2 տոկոսով ավելի քիչ է: Դա թերեւս բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին տեղամաս բերել չկա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզից:


Նա ուղեւորվում է Նյու Յորք՝ մասնակցելու համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Այսօր ՀՀ վարչապետը մասնակցել է ընտրություններին, այնուհետեւ մեկնել է երկրից:



Ըստ ԿԸՀ-ի տվյալների, ժամը 14:00 դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 201268, կամ քվեարկելու իրավունք ունեցողների 23.72%-ը։ Մայրաքաղաքում ընտրողների իրավունք ունեցողների թիվը, ընդհանուր առմամբ, 848,343 է: 2017 թվականի մայիսին Երևանի ավագանու ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր, 210903 մարդ՝ ընտրողների 25.04%-ը։ 11։00 դրությամբ քվեարկածների թիվն, այսպիսով, պակաս է մոտ 9600-ով, տոկոսային արտահայտմամբ՝ 1․32%-ով։


«Իհարկե այս ընտրություններում գազելներ չեն լինելու, խթաններ չեն լինելու: Եւ ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ընտրություններին: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու եւ դուք եք որոշելու, թե ինչ արդյունք լինի: Միայն ձեր որոշումից է կախված, թե ինչ է լինելու ընտրություններում: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ ընտրությունները խաղաղ են արդար են, չնայած փոքրիկ միջադեպեր են տեղի ունեցել, որոնք շատ դժվար է միջադեպ անվանել, բայց դրանք էլ կկարգավորվեն: Ես ձեզ արդեն կարոտել եմ եւ ուզում եմ եւս մեկ անգամ կոչ անել, որ սիրելի երեւանցիներ գնացեք ընտրատեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը:


Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է: Յուրաքանչյուր քաղաքացի իր խոսքը պետք է ասի այս ընտրություններում: Մեր մոտ ամեն ինչ լավ է, եղանակը անձրեւոտ է: Շուտով կթռչենք Նյու-Յորք, երբ որ վայրէջք կատարենք այնտեղ արդեն ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակեն: Եւ ես կշտապեմ ինտերնետ մտնել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունեցել Երեւանում:


Ես կվերադառնամ ամսի 29-ին, որովհետեւ Նյու-Յորքից էլ մեկնելու եմ Դուշանբե ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին եւ ես համոզված եմ, որ այս ընթացքում ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչ կարգին կլինի: Լավ եղեք սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ համբուրում եմ բոլորիդ», - ասաց Փաշինյանը: