23.12.2024
 ՀԱՊԿ երկրների շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը բարդանում է․ Անատոլի Սիդորով
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել

Ստամբուլի Ֆլորյա թաղամասի գրասենյակներից մեկում վիճաբանության հետեւանքով սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը։


Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ստամբուլի Ֆլորյայի ոստիկանատուն ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ադրբեջանցի երկու գործընկեր վիճել են իրար հետ, որի ընթացքում Գյոզել Դեմիրովը ատրճանակը հանել եւ կրակել է Իթիմաթ Իսմաիլովի վրա։

Հիվանդանոց տեղափոխված Իսմաիլովի կյանքը չի հաջողվել փրկել։

Հայտնի է, դարձել, որ վեճը եղել է գումարի շուրջ, իսկ գործընկերոջն սպանողը Ադրբեջանում նախկինում ոստիկանապետ է եղել։

Սպանությունից հետո Գյոզել Դեմիրովը հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու համար։