13.07.2025
Մամուլ. Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները:


Կարեւորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչեւ քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:


«Տեղեկացնում ենք նաեւ, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով http://www.elections.am/votersregy/ կայքը»,- ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ