7.10.2026
Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը
prev Նախորդ նորություն

ԵԽ-ն հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման միջոցներին

Եվրոպական խորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «պահպանողական» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումների (Autonomous Trade Measures) կիրառմանը։


Ինչպես հայտնում է News.am-ը, նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով մեծացնել հայկական արտադրանքի մուտքը ԵՄ շուկա։


Սպասվում է, որ առևտրային ժամանակավոր այս միջոցառումները կսերտացնեն Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցությունը։


Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, անդրադառնալով որոշմանը, սոցիալական ցանցում գրել է․ «Հավատարիմ իր սկզբունքներին և անշեղ իր դիրքորոշման մեջ՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն տվեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ #MadeInArmenia արտադրանքին ATMs տրամադրելու վերաբերյալ։ Սա ևս մեկ նշանակալի քայլ է Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման ճանապարհին»։

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը
Հաջորդ նորություն next
 Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների
06.10.2026
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների