15.09.2026
Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ
prev Նախորդ նորություն

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում

«Թուրքիայի արտահանողների միությունը» տվյալներ է հրապարակել 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայի արտահանման ցուցանիշների վերաբերյալ։ Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4%-ով՝ 177.9 մլրդ դոլարից հասնելով 185 մլրդ դոլարի։


Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, աճել են Թուրքիայի արտահանման ծավալները դեպի 8 սահմանակից հարևան երկրներ՝ Ադրբեջան, Բուլղարիայ, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան ու Հայաստան։  


Նշվում է, որ Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ։ Նախկինում նշվում էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ուղիղ առևտուր չկա։ Այժմ պաշտոնապես տեղեկացվում է, որ 2026-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիան Հայաստան է արտահանել 1 մլն 336.000 դոլարի ապրանք։

 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին