7.10.2026
Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ

Հայաստանը ՌԴ-ից որևէ դիմում կամ հաղորդում չի ստացել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան երկրից դուրս բերելու մտադրության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։


«Որքանով ես տեղյակ եմ, ՀՀ-ն՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի նախարարությունը, և հատկապես խորհրդարանն էլ ՌԴ-ից նման դիմում կամ տեղեկանք չեն ստացել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան»,- մեկնաբանելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այսօրվա հայտարարությունը, թե Մոսկվան Հայաստանից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում չի ստացել ասաց Ալեքսանյանը։


Միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահը նշեց, որ եթե ռուսական կողմը ցանկանում է դուրս բերել ռազմաբազան, ապա այդ հարցը կարելի է քննարկել, հասկանալ:


"Եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին",- ասաց Ալեքսանյանը:

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում
Հաջորդ նորություն next
 Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների
06.10.2026
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների