7.10.2026
ՍԴ-ն այսօր կսկսի քննել TRIPP-ի համաձայնագրի սահմանադրականության հարցը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս կհանդիպեն Նյու Յորքում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։


«Հանդիպումը կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում», - ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։


Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։


Երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը սեպտեմբերի սկզբին Բիշքեկում էր՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Բայրամովը հանդիպումից հետո հայտնել էր, որ այնտեղ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել և առաջիկայում կրկին հանդիպելու են։


 

Ո՞ր կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը
Հաջորդ նորություն next
 Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների
06.10.2026
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների