15.09.2026
Պետական ապարատում բունտ է հասունանում
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ում եվրոպական խոստումները Հայաստանին որակել են "պատրանքային"

Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման հստակ ժամկետները հաստատելուց Եվրոպական հանձնաժողովի հրաժարումն ընդգծում է ՀՀ «եվրոպական ապագայի» վերաբերյալ Բրյուսելի խոստումների պատրանքային բնույթը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։


«Օրինակ, բոլորովին վերջերս, երբ Եվրոպական հանձնաժողովն, ըստ էության, բացահայտ հերքեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն առ այն, թե մինչև 2029 թվականը հնարավոր կլինի հասնել վիզային ռեժիմի ազատականացման։ Սա ընդգծում է, թե որքան պատրանքային են «հիանալի եվրոպական ապագայի» մասին խոստումները, ինչպես նաև այն ուտիլիտար մոտեցումը, որով Բրյուսելը դիտարկում է հայկական պետությունը»,- ասել է դիվանագետը։


Նրա խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ եվրոպական երկրները Հայաստանին դիտարկում են առաջին հերթին սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։


«Եվրոպացիներն իրենց «հովանավորյալներին» ընկալում են լոկ որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, ինչպես նաև որպես սեփական ապրանքների ու ծառայությունների (այդ թվում՝ անվտանգության ապահովման ոլորտում) սպառման համար նախատեսված՝ լիովին ապաարդյունաբերականացված շուկա, որի դիմաց պետք է բոլոր առումներով բարձր գին վճարել»,- հավելել է Գալուզինը։

Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
11.09.2026
Երևան հայտարարում է գազի ներկրման դիվերսիֆիկացիայի մասին ՌԴ-ի նախազգուշացումների ֆոնին