23.11.2024
Սկանդալային գաղտնալսումը նախատեսվածից շո՞ւտ է հրապարակվել, հետո՝ ջնջվել համացանցից
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն տեղեկացրել է Մինսկի խմբին Բաղանիսի ուղղությամբ կրակոցների մասին. Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախօրեին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմից կատարած կրակոցների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Նա նշեց, որ նման իրավիճակներում հայկական կողմի գործողությունների մեխանիզմը հստակ է. «Առաջին հերթին տեղյակ են պահվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ներն ու դեսպանները, ապա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից: Ադրբեջանական ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում, ինչը նրանց ապակառուցողական կեցվածքի հետևանքն է»,- ասաց նա:


Բալայանը նաև նշեց, որ Ադրբեջանը շարունակ մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված և վերահաստատված համաձայնությունները:


Նշենք, երեկոյան ժամը 22.30-ին շուրջ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը և գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: