25.11.2024
Մամուլ. Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Լեւոն Քոչարյանը
prev Նախորդ նորություն

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն 4 դաշինք և 9 կուսակցություն

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 4 դաշինք և 9 կուսակցություն: Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:


«Արդեն ավարտվել է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը բոլոր հայտերը կուսումնասիրի և կհայտարարի այն քաղաքական ուժերի անվանումները, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին», - նշեց Սմբատյանը:


Ընտրություններին կմասնակցեն Ռեֆորմիստների կուսակցությունը, "Ժառանգություն" կուսակցությունը, "Լույս" կուսակցությունների դաշինքը, Երևանի հանրություն կուսակցությունների դաշինքը, "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը, "Երկիր Ծիրանի" կուսակցությունը, "Ժողովրդական Ուղի" կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, "Օրինաց Երկիր" կուսակցությունը, "Հայ Յեղափոխական Դաշնակցություն" կուսակցությունը և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը: