19.04.2025
Հայաստանը ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից խոզերի և խոզի մսի ներմուծումը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը Փաշինյանը բարով մաշի. Բաղդասարյան

Նախօրեին մամուլը գրել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընտանիքի հետ պատրաստվում է տեղափոխվել Իտալիա՝ Հռոմ: ՀՀԿ-ում, սակայն, այս տեղեկությունը ֆանտաստիկայի ժանրից են որակում:


Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով այդ լուրը, այն սուտ որակեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»։


Նա նաև անդրադարձավ ներկայիս քաղաքական զարգացումներում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը: Պատգամավորը նկատեց, որ դրանց կարիքը ևս զգացվում է, բայց դեռ պետք է հստակեցնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ։ Բաղդասարյանը նկատեց, որ որևէ հստակություն այս պահին չկա, կան միայն հայտարարություններ.

«Երբ կլինի գրավոր առաջարկություն, մենք կքննարկենք և քաղաքական որոշման արդյունքը կտեղեկացնենք»,- ասաց նա։


Իսկ ահա հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն վատ չի զգում, որ 2015 թվականին փոխված Սահմանադրությունը, որը նախկին ընդդիմադիրների կողմից որակվում էր որպես Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյում», բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց. «Բարով մաշի»։

Մինչև 2020-ը Հայաստանում կկառուցվեն 100 մգվտ հզորությամբ արևային կայաններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար