19.04.2025
Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի բողոքը
prev Նախորդ նորություն

Դիմակավորված և զինված անձինք ներխուժել են վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան տարածք

2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։ Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Մամուլ. Սպանության համար մեղադրվածը` ՀՅԴ-ի Երևանի քաղաքապետի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար