25.11.2024
Շուրջ 80 հազար քաղաքացու կենսաթոշակները կբարձրանան. նախարար
prev Նախորդ նորություն

Փաշինյան․ Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր անցումային արդարադատության մասին քննադատություններին, հայտնել է լրագրողներին, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իշխանափոխության հենց հաջորդ օրերին այդ մեխանիզմենրի մասին քննարկումներ է ունեցել։


«Անցումային արդարադատությունը դա համաշխարհային ընդունված գործիք է», - ասաց նա։ Ինչպես նշեց Փաշինյանը, կան կոնկրետ իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան հանցավոր ճանապարհով ձեռք բերված միլիոնավոր դոլարներ, բայց այսօրվա քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում դրանց ծագումնաբանությունը քննելու և վերադարձնելու համար:


«Վայը եկել ու տարել է այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով , կաշառքով կփորձեն էլի դատական համակարգը տանել այլ ուղղությամբ։ Ես ի՞նչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ ջան, ես չեմ միջամտելու ձեր գործերին, սակայն եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետևի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապեր օգտագործեն, դա չի լինելու: Ես խոսում եմ երևույթների մասին, ես չեմ խոսում կոնկրետ դեպքերի մասին, որպեսզի դեպքերի վրա ազդեցություն չունենամ»,- նախազգուշացրեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը շարունակում է չխառնվել դատական իշխանության գործերին: