26.11.2024
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ. Օսիպյան
prev Նախորդ նորություն

Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը․ Զեյնալյան

Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը և Հայաստանի՝ կոնվենցիաներով և պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Այս մասին հայտարարել է  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին հանրահավաքին հնչած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:


"Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու», - շեշտեց Զեյնալյանը լրագրողների հետ հանդիպմանը։ Անցումային արդարադատությունը նրա խոսքով՝ կոչված է լինելու վերականգնվելու մարդու իրավունքները:


Ինչպես նշեց նախարարը, անցումային արդարադատությունը լինելու է գործադիր ֆունկցիա իրականացնող մարմինների կողմից աջակցող կառույց որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ իրավունքի խախտման հարցը քննելու առումով:


Դատական կարգով հարցերը շարունակելու է լուծել դատական գործող համակարգը, ասաց Զեյնալյանը: