Արդարադատության նախարարը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը: Այս մասին նախարարը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը՝ այսպիսով հաստատելով շրջանառվող լուրերը:
Այդ ընթացքում նախարարը կգտնվի արձակուրդում, որպեսզի կարողանա մասնակցել քարոզարշավին: Հիշեցնենք, ըստ ԿԸՀ որոշմանը՝ քարոզարշավը կտևի 12 օր, իսկ ընտրությունը կանցկացվի սեպտեմբերի 23-ին:
«Դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից:
Այս պահին հայտնի է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն դերասան Հայկ Մարությանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նաիրա Զոհրաբյանը` «Բարգավաճ Հայաստան», Զարուհի Փոստանջյանը` «Երկիր ծիրանի», ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, Արտակ Ավետյանը` Ռեֆորմիստների կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» կուսակցություն, Արարատ Զուրաբյանը: