25.11.2024
Վրաստանի դիրքորոշումը փակուղային է. փորձագետը` ռուս-վրացական հարաբերությունների մասին.
prev Նախորդ նորություն

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի եւ Երեւանի միջեւ շփումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Բաքվում ուրբաթ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջեւ:


«Ցանկանում եմ ադրբեջանցի գործընկերներին շնորհակալություն հայտնել հրավերի համար, մենք ավանդական համագործակցություն ունենք: Մենք կատարել ենք տարբեր հարցերով կարծիքների փոխանակում, սա այն աշխատանքի գույքագրման հրաշալի հնարավորություն է, որը կատարում ենք: Պայմանավորվել ենք ինտենսիվորեն կատարել կարծիքների փոխանակումը, որոշել ենք միջազգային հարթակներում միջազգային համագործակցության ուրվագծերը»,- հայտարարել է Զախարովան Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում:


Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրեն երաշխավորել է որպես արդյունավետ եւ կառուցողական»:


«Ռուսաստանն իրեն գերազանց է հաշիվ տալիս եւ թեման հրաշալի հասկանում է: Հակամարտության կարգավորման հարցով հանդիպումները տարբեր մակարդակներով են անցկացվում: Մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ ցանկացած հանդիպում, որոնց մասին պայմանավորվում են 2 կողմերը, եւ որոնք կառուցողական են անցնում»,- ասել է նա: