22.04.2025
Ադրբեջանի տնտեսական աճը մինչև 2022թ.-ը կարագանա 3.2 տոկոսով
prev Նախորդ նորություն

Թուրքիայում բանտարկված ամերիկացի հոգևորականը կալանքը կկրի տանը

Թուրքական դատարանը թույլատրել է ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին որպես նախնական խափանման միջոց ընտրված կալանքը կրել տանը: Նշվում է, որ դատարանի նման որոշման համար հիմք են ծառայել Բրանսոնի որոշ առողջական խնդիրները։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քայլեր ձեռնարկել, որ ամերիկացի քահանան վերջապես հայտնվի ազատության մեջ ու վերադառնա հայրենիք։


Նշենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:


Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում։


Օրեր առաջ թուրքական դատարանը կրկին մերժել է Բրանսոնին ազատ արձակելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդությունը։

Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լարվածություն կմտցնի Հարավային Կովկասում. Կոսաչև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան