Արցախի բանակում մահվան դեպքերը 40 տոկոսով նվազել են․ Լեւոն Մնացականյան
Արցախի բանակում մահվան դեպքերը 40 տոկոսով նվազել են։ Այս մասին հուլիսի 24-ին Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
«Բանակում մահվան դեպքերը շուրջ 40 տոկոսով նվազել են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է միջանձնային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող դեպքերը բացառելու համար:
Նա նաեւ խոսեց առաջնագծում կատարվող ինժեներական աշխատանքների ու դիրքերի բարեկարգման մասին՝ հատկապես ապրիլյան ռազմական բախումներից հետո։
«Ապրիլյան պատերազմից առաջ էլ են աշխատանքներ տարվել դիրքերում կահավորման ուղղությամբ»,- ասաց նա։
«Միգուցե բավարար չեն, պարզապես ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ պետք է տարվեն։ 2015 թվականից, ինչ ես եկել եմ պաշտպանության նախարար, կահավորման աշխատանքներ են տարվում»,- ընդգծեց Լեւոն Մնացականյանը: