27.11.2024
Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին
prev Նախորդ նորություն

Բանակը փորձում են ներքաշել քաղաքականության մեջ․ ահազանգ Արցախից

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտնում է, որ ահազանգներ ունեն այն մասին, որ փորձեր են կատարվում բանակը ներքաշել քաղաքականության մեջ։


«Ահազանգներ ունենք, որ մոտենում են սպաների եւ զինծառայողների, որ գնան մասնակցեն հավաքների», - Ստեփանակերտում հոլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՝ անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին:


Նրա խոսքով, այդ զինծառայողները մեզ զգուշացրել են եւ մենք բոլորին ասել ենք, որ օրենքով եւ Սահմանադրության համաձայն՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ լինել, մասնակցել հավաքների:


Միեւնույն ժամանակ նա բացասական պատասխան տվեց հարցին՝ արդյոք ահազանգերը կապ ունե՞ն նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ՝ նախարարը բացասական պատասխան տվեց:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։


Նշվում էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին շտապ իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ տալու համար՝ կապված նրա հետ, որ Արզումանյանը Արցախում քաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել:


Նշենք, որ դրանից օրեր առաջ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: