ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը կորոշվի միջնորդների առաջարկությունից հետո
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվի համանախագահների առաջարկությունից հետո:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանն աջակցում է նախկին ֆորմատին`սուբստանտիվ բանակցությունների հիման վրա:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին հուլիսի 11-ին Բրյուսելում եւ շուրջ չորս ժամ բանակցեցին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Սա ՀՀ-ում հեղափոխական գործընթացների արդյունքնում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանգիմումն էր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:
Այդ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կարևորեցին լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Հայտարարության մեջ նշվում էր, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո: