26.11.2024
Ամուլսարի վերաբերյալ որոշումները հիմնված են լինելու փաստերի, ոչ թե էմոցիաների վրա
prev Նախորդ նորություն

Հայաստանում մաֆիոզ կառավարման ու «շուստռիությունների» ժամանակներն ավարտվել են. Փաշինյան

Ժողովրդից թալանվածից մոտ 10 միլիարդի չափով վերադարձվելու է համայնքներին: Այս մասին հայտարարեց աշխատանքային այցով Արենի գյուղում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա հորդորեց արենցիներին վստահ լինեն երկրի ապագայի հարցում և հավաստիացրեց, որ բոլորը կզգան փոփոխությունների շունչը.


«Հայաստանի Հանրապետությունում չկան և չեն կարող լինել արտոնյալներ: Հայաստանում մաֆիոզ կառավարման ժամանակներն ավարտվել են, ավարտվել են նաև մաֆիոզ «շուստռիությունների» ժամանակները՝ բոլորը օրենքի առաջ հավասար են: Օրինականությունը լինելու է այն սյունը, որի վրա հիմնված է լինելու պետությունը»,- շեշտեց Փաշինյանը:


Նշենք, որ վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: