23.11.2024
Հրանտ Բագրատյան. Սահմանադրական փոփոխությունները հեղաշրջման փորձ է
prev Նախորդ նորություն

Տնտեսությունը ստվերի մեջ թե ստվերը տնտեսության մեջ. Ի՞նչու են Հայաստանում «ընդունում» հարկերի չվճարումը

Գոյություն ունի ոչ ֆորմալ տնտեսության բնորոշման բազմաթիվ սահմանումներ, սակայն հաճախ օգտագործվում է ՀՆԱ-ի գործող չափի նկատմամբ հարկերից խուսափելու չափորոշիչը: Քանի որ հետխորհրդային տարածքում ոչ ֆորմալ տնտեսությունն անվանում են ստվերային:

Ստվերային տնտեսությունը Հայաստանում առկա է եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում: Հայաստանը՝ Ֆրեդերիկ Շնեյդերի գնահատակով, 2008թ.-ին ստվերում ունեցել է տնտեսության 39%, այսինքն գտնվում էր ցուցակի գրեթե մեջտեղում: ԵՄ-ի ստվերային տնտեսությունը գնատահատվում էր նրա ՀՆԱ-ի 19.4%-ի չափով:

Ինչ է ստվերային տնտեսությունը: Առաջինը, դա կրիմինալ տնտեսություն է՝ զենքերի շրջանառություն, թմրանյութեր, կազմակերպված հանցավորություն, պոռնկություն և այլն: Հայաստանում այդ ցուցանիշը 2012թ.-ին կազմել է 20 միլիոն դոլար, իսկ 2014թ.-ին՝ 30 միլիոն: Երկորդ՝ ստվերային տնտեսությունը դա տնտեսական ձեռնարկությունների կողմից հարկերից խուսափելն է: Հայաստանում օֆշորային սխեմաների հետ խնդիր գոյություն ունի, սկայան այն ավելի քիչ խնդիր է ներկայացնում համեմատած ԱՊՀ-ի երկրների և Վրաստանի: Հայկական ընկերությունների կողմից հարկերի չվճարումը քրոնիկ բնույթ է կրում և տարածված է հայկական բիզնեսում:

Օլիգարխիկ կապիտալը Հայաստանում դե-ֆակտո ներկայացված է երկու կուսակցություններով, որոնք միասին ստացել են հինգ մանդատից չորսը 2012թ.-ի ընտրությունների ժամանակ: Նրանք դե-ֆակտո, սակայն ոչ դե-յուրե հարկային արտոնություններ ունեն, սակայն դրա փոխարեն իշխանություններին ծառայություններ են մատուցում: Դրանք կայանում են ընտրությունների ընթացքում իշխանություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև իշխանության տարբեր ներկայացուցիչներին նվերներ մատուցելու մեջ:

Խոշոր բիզնեսի կիսաստվերային շրջանառությունն օգտագործվում է պետության քաղաքականության մեջ, որպես գործիքներից մեկը: Օրինակ՝ այդպես է տեղի ունենում զենքերի գնումը կամ ԼՂՀ-ի ֆինանսավորումը, ինչը խնդրահարույց կլիներ ներառել քաղաքական իմաստով միջազգային հաշվետվությունների մեջ: Սակայն չպետք է մոռանալ նաև փոքր և միջին բիզնեսի ստվերային շրջանառության մասին: Իրականում, այդ գումարներն ավելի փոքր են, քանի որ փոքր և միջին բիզնեսը իր ծավալներով խոշորներից փոքր է:

Փոքր բիզնեսի մի մասը և միկրոբիզնեսը գրեթե ամբողջությամբ, այդ թվում ընտանեկան և անհանատական ձեռնարկատիրությունը, գտնվում են ստվերում և ընդհանրապես գրանցված չեն: Հարկերից չվճարումը մտցված է փոքր ընկերությունների մեծ մասի բիզնես ռազմավարության մեջ: Ստվերային տնտեսության երրորդ շերտը վերաբերվում է ոչ ֆորմալ զբաղվածությանը: Գյուղատնտեսական ոլորտից դուրս ընդհանուր զբաղվածների գրեթե 20%-ը ոչ ֆորմալ զբաղվածների շարքում է:

Պետք է նշել, որ Հայաստանում ստվերայնությունը առկա է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այն ձեռնտու է շատերին՝ իշխանություններին և հասարակությանը, բացի պետությունից: Իշխանությունը բիզնեսի հետ սերտաճած լինելու պատճառով ստանում է իր բոնուսներն այսօրվա ստատուս-քվոյից, իսկ հասարակությունը հարկերից խուսափելու նկատմամբ իր տոլերանտ վերաբերմունքով միայն ամրապնդում է այդ ոչ ֆորմալ հարաբերությունները:

Հրանտ Միքաելյան, Կովկասի Ինստիտուտի գիտաշխատող