15.05.2026
Զանգվածային թունավորում Գյումրիում. 15 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են գործընկերությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ Տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման և մշակման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցությանը։

Կարևորվել է գլոբալ մատակարարման շղթաներում կրիտիկական հանքանյութերի ռազմավարական նշանակությունը, և ընդգծվել ոլորտում համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։


 

Փաշինյանին դավաճան անվանած բլոգերը կալանավորվեց
Հաջորդ նորություն next