20.04.2025
Ծառուկյանի անվտանգության ղեկավարի հետ միջադեպին ներկա է եղել ԱԻ նախարարը․ նոր մանրամասներ
prev Նախորդ նորություն

Աշոտյանը դիմել է Բունդեսթագին՝ Rheinmetall-ի և Ադրբեջանի ՊՆ միջև հուշագրի առնչությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է Գերմանիայի Բունդեսթագին՝ Ադրբեջանի հետ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։


«Այսօր պաշտոնապես դիմել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։


Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին»,- Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը՝ նշելով, որ ընթացքի մասին կտեղեկացնի հավելյալ։

Ներքին զորքերը բարձրացնելու են առաջնագծի անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար