23.11.2024
Էդուարդ Շարմազանով.Կուսակցությունների կողմից կա փոխըմբռնում սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների մասին
prev Նախորդ նորություն

Ժողովրդագիր. Առաջիկա տասնամյակի ընթացքում Հայաստանում կնկատվի բնակչության ծերացում

XXI դարի վերջին Հայաստանի բնակչության թիվը կարող է կրճատվել մինչեւ 1,8 միլիոն: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի՝ 2015 թվի համար նախատեսված «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցում:

Եթե 2015 թվին Հայաստանի բնակչության թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, գնահատվում է 3 միլիոն 18 հազար, ապա ենթադրվում է, որ 2030-ին այդ թիվը կլինի 2 միլիոն 993 հազար, իսկ 2050-ին՝ 2 միլիոն 729 հազար, 2100-ին էլ կհասնի 1 միլիոն 793 հազարի:

Ինչպես լրագրողներին հայտնել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, գնահատականները հիմնված են արտագաղթի ներկայիս տեմպերի վրա:

«Իհարկե, դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչ կլինի: Օրինակ, 70-ականներին մենք կանխատեսում էինք անում, ըստ որի 2000-ին Հայաստանի բնակչության թիվը պիտի հասներ 4,2 միլիոն մարդու: Իսկ թե իրականում ինչ եղավ, դուք ինձնից վատ չգիտեք: Այնպես որ, կանխատեսումը կանխագուշակում չէ, այլ ենթադրություն: Մեր դեպքում դա զգուշացում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե ամեն ինչ շարունակվի ինչպես որ կա եւ ամեն տարի Հայաստանից 30-35 հազար մարդ հեռանա», - հայտարարել է Եգանյանը:

Ռուբեն Եգանյանը նշեց, որ առաջիկա տասնամյակի ընթացքում Հայաստանում կարող է էապես փոխվել բնակչության տարիքային կազմը։

Ինչպես իր հերթին նշեց ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, կյանքի տեւողության աճը հաշվի առնելով, հասարակ վերարտադրության կարելի է հասնել նաեւ 1.7-1.8 ցուցանիշի մակարդակի վրա։ Տարեց եւ ծեր մարդկանց հաշվին բնակչության թիվը, որը նախկինում պակասում էր, կպահպանվի, հավելեց նա։