Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն անմտություն են. Զոհրաբ Մնացականյան
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորումը հնարավոր է միանյ խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ տռազմական հռետորաբանությունն իռացիոնալ է։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհաբ Մնացականյանը։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զոհրաբյանը՝ փաստացի արձգանքելով Ադրբեջանում անցկացվող զորահանդեսին եւ Իլհամ Ալիեւի՝ ռազմական ծախսերի 15 անգամ աճելու մասին հայտարարությանը։
Նրա խոսքով, ռազմատենչ հայտարարություններն ու զենքի շաչյունը իռացիոնալ են, ցավալի, եթե ոչ անհեթեթ։
Հունիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց ռազմական ծախսերը 2003-ից ի վեր աճել են 15 անգամ։
«Մենք զինվում ենք, քանի որ միջազգային նորմերը չեն կատարվում, վճռորոշ գործոնը ուժի գործոնն է, այլ ոչ թե իրավունքի։ Մենք կշարունակենք նոր զենք գնել և այդ առումով ունենք հստակ պայմանավորվածություններ գործընկեր երկրների հետ»,- ասել է Ալիևը։
Նա նաեւ խոսել է «Նախիջեւանում ռազմական բարձունքներ գրավելու մասին»։ «Ադրբեջանում գրավված են ռազմավարական բարձունքներ, և իր երկիրը վերահսկում է հակառակորդի ռազմավարական տրանսպորտային ուղիները», - ասել է նա։
Նշենք, որ իրականում Ադրբեջանի «Նախիջեւանում ռազմական բարձունքներ գրավելու մասին» հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նախիջեւանում «հաջող օպերացիայից» հետ Հայաստանի Պն-ն ցուցադրեց կադրեր եւ հաղորդագրություններ, որոնք վկայում են, որ Հունուտ լեռան եւ գյուղի գրավման մասին խոսակցությունները պարզ մանիպուլյացիա է։
Այդ ուղղությամբ հայկական ուժերը շարունակում են գերիշխող դիրքեր ունենալ։ Ի դեպ Հունուտ լեռան վրա են տեղակայված հայկական դիրքերը։