25.11.2024
Իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին
prev Նախորդ նորություն

Վրաստանի կառավարության կազմում նախարարությունների թվաքանակը կկրճատվի

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է Վրաստանի իշխանությունների՝ նախարարների կաբինետի կրճատման վերաբերյալ պլանը:


«Մենք փոքր կառավարության հայեցակարգ ենք մշակել, որում այնպիսի փոքր կառույց ենք մշակում, որը հնարավորինս ճկուն եւ օպերատիվ կդառնա իր որոշումներում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բախտաձեն, փոխանցում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը:


Բախտաձեի խոսքով՝ մշակույթի եւ սպորտի նախարարությունը կմիանա Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությանը, իսկ Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի նախարարությունը, ինչպես նախկինում էր, կմիանա Արդարադատության նախարարությանը: Կլուծարվի փախստականների, վերաբնակեցման եւ Վրաստանի օկուպացված տարածքներից տեղափոխված անձանց հարցերով նախարարությունը: Վերաբնակեցման գործառույթը կհատկացվի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, միգրացիոն բաղադրիչը կտեղափոխվի ներքին գործերի նախարարություն, իսկ սոցիալական քաղաքականությունը՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարություն: Տարածքային զարգացման բաղադրիչը կփոխանցվի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Կրոնի հարցով գործակալությունը կմիանա հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատին:


Այդպես, Վրաստանի նախարարների կաբիները 14-ից կկրճատվի մինչեւ 11-ը: Բախտաձեն շեշտել է, որ կառուցվածքային օպտիմալացման հետ միասին կկրճատվեն նար կառավարական ծախսերը: