Իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին
Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել ու ռազմական հռետորաբանություն է կիրառել:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:
Նա կրկին մոլորության մեջ է դրել սեփական ժողովրդին՝ համոզելով, թե Նախիջևանում 2018 թվականի հունիսին գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն առաջընթաց ունի:
Ալիևի՝ իրականությունը չարտահայտող հայտարարություններին արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Անագե զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը ամենաժամանակակից զենքերի միջոցով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, այդ թվում և փոստերը, հեռագիրը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով հաստատում է՝ իմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ԱԳ խոսնակը: