25.11.2024
Սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար պետք է տրամադրել․ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ռուս զինծառայողը Գյումրիում ավտովթարի զոհ է դարձել

Հունիսի 26-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 22-ամյա Վ. Կուլակովը իր վարած Nissan X-Trail մակնիշի 26 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Բուլվարային թաղամասում մխրճվել է թիվ 27 հասցեի դիմաց կայանված բեռնատար քարշակի մեջ:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց:


Ըստ աղբյուրի, զոհվածը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայում և փաստի առթիվ քննությունը վարելու են ՌԴ ներկայացուցիչները: