24.11.2024
Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել. գյուղապետ
prev Նախորդ նորություն

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետեւ Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից:


Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք եւ զսպվածություն, միեւնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:


Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաեւ ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին՝ իր սեփական դիմումի համաձայն, քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:


Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:


Նշենք, որ մեր տեղեկություններով, Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել: Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում նա ակտիվորեն սկսել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ եւ անգամ ստացել էր նրանից հրահանգ, որ իրավիճակի թեժացման պարագայում հրաժարական է տալու: