23.11.2024
France 3 Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրելու
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը մասնակցել է հայ և թուրք տուրօպերատորների հանդիպմանը

Կարևորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 26-ին Երևանում մասնակցել է Հայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը:

Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, - ասաց դեսպան Միլսը, - համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:

Հայ և թուրք տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: «Տուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար, - ասաց Միլսը, - միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»: