27.11.2024
Գագիկ Ծառուկյանը դեմ է իր որդուն տարկետում տալուն
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ցանկանում է ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանին մատակարարել 2024-ից շուտ. Կոմերսանտ

Ռուսաստանը ծրագրում է Հայաստանին ՍՈւ-30ՍՄ կործանիչներ մատակարարել ավելի շուտ, քան նախատեսվում էր՝ մինչև 2024 թվականը: Ըստ այդմ, հնարավոր է, որ կործանիչները կհայտնվեն հայկական զինանոցում մինչև 2024 թվականը, իսկ Երևանը ծրագրում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Այս մասին  հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։


Նշվում է, որ Երևանի հետաքրքրությունը ՍՈւ-30ՍՄ-ներով սկիզբ է առել դեռ 2010 թվականից: Հայաստանը ծրագրում է թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել և այս տարիներին կողմերը բազմիցս են քննարկել այդ գործարքի իրականացման հնարավորությունը՝ մասնավորապես, Հայաստանը պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։


Կոմերսանտը գրում է, որ վերջին անգամ կողմերն անդրադարձել են թեմային հայկական «թավշյա հեղափոխությունից» առաջ, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ ձեռքբերումը հետաձգվում է մինչև 2024 թվականը։ Հեղափոխությունից հետո զենքի հարցերով ակտիվ բանակցություններ դեփռ չեն եղել, բայց Մոսկվան հույս ունի սկսել իրականացնել գործարքը որքան հնարավորինս շուտ։ Դա անհրաժեշտ է Իրկուտսկի ավիաշինական գործարանի հզորությունները մինչև 2022 թվականը բեռնելու համար․ 2022-ից հետո ՍՈՒ-30ՍՄ-ի արտադրությունը դադարեցվելու է, շեշտն էլ դրվելու է ՍՈՒ-35-ի վրա, որն արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկում։


Հիշեցնենք, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ՍՈւ-30ՍՄ-ի օդաչուական խցիկից և գրել, որ այն աշխարհի լավագույն կործանիչներից մեկն է։