27.11.2024
ՌԴ-ն ցանկանում է ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանին մատակարարել 2024-ից շուտ. Կոմերսանտ
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովը նաև կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը

Քիչ առաջ Ազգային ժողովը կողմ քվեարկեց  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:


Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 77 պատգամավոր կողմ քվեարկեց, 3-ը՝ դեմ: Անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ։


Ավելի վաղ 81 պատգամավոր կողմ էր քվեարկել, իսկ 3-ը դեմ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: