18.06.2025
ԱՄՆ-ի 25 կոնգրեսական կոչ են արել պետքարտուղար Փոմփեոյին զգալի աջակցել Հայաստանին
prev Նախորդ նորություն

Թրամփը հանձնարարել է սկսել ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ձևավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի պաշտպանության նախարարությանն անմիջապես սկել ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ձևավորումը, հայտնում է РИА Новости-ն:

«Եթե խոսքն Ամերիկայի պաշտպանության մասին է՝ տիեզերքում ԱՄՆ-ի ներկայությունը բավարար չէ: Մեզ անհրաժեշտ է ամերիկյան գերազանցություն ունենալ տիեզերքում», - ասել է Թրամփը Վաշինգտոնում ելույթ ունենալու ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ռազմատիեզերական ուժերը պետք է դառնան «զինված ուժերի վեցերորդ լիարժեք ճյուղը»:

ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի ստեղծման պլանների մասին Թրամփն առաջին անգամ հայտարարել է մարտին: Նա ասել է, որ երկար է մտածել այդ որոշման շուրջ ու եզրակացության եկել, որ դա «հրաշալի գաղափար է»: Նախագահը նաև ընդգծել է, որ ազգային պաշտպանության ռազմավարությունը չի բացառում տիեզերքում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը:

Թրամփի վարկանիշը նրա նախագահության ընթացքում ռեկորդային բարձր ցուցանիշի է հասել
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին