Թուրքիան 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է ստանալու ԱՄՆ-ից
Թուրքական աղբյուրները հաղորդել են, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը 30 հատ F35 տեսակի ինքնաթիռ է հանձնելու Թուրքիային, որոնք գնվել են այդ երկրի օդուժի կողմից:
Թուրքական Սաբահ օրաթերթը գրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը նավատորմը կործանիչների նոր սերնդով օժտելու համար 1999թ. 100 հատ F35 տեսակի կործանիչի գնման ծրագիր է սկսել և մինչ օրս գնել է 30 կործանիչներ:
Առաջին F35 տեսակի ինքնաթիռը հունիսի 21-ին Տեխասում կհանձնվի Թուրքիայի ռազմական պաշտոնատարներին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին օրեր առաջ հայտարարել էր, որ Անկարան կատարել է իր բոլոր հանձնառություններն այդ կործանիչներն ստանալու համար:
F35 տեսակի ինքնաթիռների Թուրքիայի հանձնելու մասին Նուրեդդին Ջանիքլին ասել է. «Անկարան այդ կործանիչներն ստանալու համար մինչ օրս ավելի քան 800 միլիոն դոլար է վճարել և ընդհանուր վճարելու է 11 միլիարդ դոլար»: