26.11.2024
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին
prev Նախորդ նորություն

Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզի» վաճառքն այնքան էլ տրամաբանական չէ. ԱԳՆ

Մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը, լինելով Հայաստանին բարեկամ երկիր և ՀՀ հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ձևաչափերում, ունենալով դաշնակցային պարտավորություններ, զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը: Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով լուրը, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին։


Պաշտոնյան հավաստիացրեց, որ Երևանը այս հարցը կբարձրաձայնի, ինչպես նման դեպքերում արել է նախկինում:  


«Բելառուսի կողմից Ադրբեջանին զինատեսակ վաճառելն այնքան էլ տրամաբանական չէ՝ հաշվի առնելով մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները», - շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ այդ երկրի ՊՆ-ի հրթիռային զորամասերից մեկի այցելության ընթացքում ցուցադրվել է բելառուսական արտադրության հայտնի «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը: