26.11.2024
ՀՀ-ն  2018 թվականին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Այս մասին տեցեկացնում են կառավարությունից:

Վարչապետը կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ և արդյունավետ գործունեությունը և ընգդծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ հետագայում ևս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը:

Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը և քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը և այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Շոմբի Շարփն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերղ հարցերի: